Կադաստրի կոմիտեի ղեկավարը չի բացառել, որ մի օր հրապարակվի խոշոր գույքերի արժեքի և դրանց սեփականատերերի ցանկ
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք առաջիկայում հնարավոր է ցանկացած սեփականատիրոջ գույքի վերաբերյալ ինֆորմացիան բաց ձևով ունենալ:
«Եթե սկզբունքորեն այդ ինֆորմացիան առանձին մարդկանց հարցումների հիման վրա վճարովի հիմունքներով հասանելի է, ու դուք էլ չեք բացառում, որ առաջիկայում կարող է օնլայն համակարգ լինի, ի՞նչ եք կարծում նպատակահարմար չի՞, որ ինչպես խոշոր հարկատուների ցանկն է հրապարկվում, լինի նաև խոշոր գույքերի որոշակի ցանկ և որոշ՝ շեմը գերազանցող անշարժ գույքի սեփականատերը և արժեքները նշված լինեն»,-հարցրեց նա և նշեց, որ այդ ձևով կարող են հրապարակել օրինակ 500 ամենաթանկ անշարժ գույքերի ցանկը:
Սարհատ Պետրոսյանը նշեց, որ չի բացառում դա: «Կարծում եմ՝ մի օր կհասնենք դրան, բայց տեղեկատվության բացության տրամաբանությունը այս պահին ոչ թե անձին է վերաբերում, այլ գույքին: Այսինքն՝ եթե ընդունենք, որ սրա մեջ հակակոռուպցիոն էլեմենտ ենք տեսնում, որ նախկին կամ ներկա կամ ապագա պաշտոնյան ինչ գույքերի է տիրապետում, մենք չենք տվել այդ տեղեկությունը, որովհետև դա ամբողջություն է որպես անձնական տվյալ, բայց ցանկացած գույքի վերաբերյալ հնարավորություն վճարովի հիմունքներով տրվել են»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն...