Համայնքապետերը խոչընդոտում են ներդրողներին․ Լոռու մարզպետը դժգոհ է
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժգոհ է համայնքների ղեկավարների զգալի մասից։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ համայնքապետերը չեն խախտում օրենքները, բայց խնդիրներ են հարուցում ներդրողների համար, իսկ եթե խախտում են օրենքը, ապա նրանց դեմ հարուցվում են քրեական գործեր։
Մարզպետն ասաց, որ հիմա 2-3 համայնքապետ ներգրավված է այդպիսի գործերով։ Նրանց թվում, ըստ Ղուկասյանի, կան և՛ քաղաքների, և՛ գյուղերի ղեկավարներ։ Հարցին՝ նրանք բոլորը Հանրապետական կուսակցությունի՞ց են, նա պատասխանեց՝ իհարկե ոչ։
Ընդհանուր խնդիրը, ըստ մարզպետի, այն է, որ երբ ներդրողը գալիս է հող վերցնելու, նրան ասում են, որ հող չկա։ Եվ պատճառը, ըստ մարզպետի, այն է, որ գյուղացիները ինչ-որ մեխանիզմով վճարում են համայնքապետին, այդ հողերն օգտագործում են որպես խոտհարք, համայնքապետն էլ չի ուզում զրկվել այդ եկամուտից։
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն...