Գոշավանքը քայքայվում է, խնդիրը լամպերը չեն. Տավուշի թեմի առաջնորդ
Այսօր համացանցում տարածվել էին լուսանկարներ, ըստ որոնց Գոշավանքի գավիթում նոր լամպեր են դրվել՝ հենց արձանագրության վրա:
Armdaily.am-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ասաց, որ լամպերը, չնայած պիտի արդեն հանված լինեին, այնուամենայնիվ նոր չեն՝ արդեն 2 տարի է, ինչ կան:
«Այո, շատ տգեղ է, և մեր ցուցումով պիտի հանվեին, բայց ինչ-ինչ պատճառով չեն հանել, հիմա կհանվեն: Ովքեր որ այսօր տարածում են այդ լուսանկարները, արդյո՞ք չեն տեսել, որ ամբողջ Գոշավանքն է խնդիրների մեջ թաղված: Միայն լամպերի հա՞րցն է մնացել: Գոշավանքի տանիքն արդեն 7-8 տարի է վերանորոգում-վերանորոգում են, ու դեռ չեն վերջացրել: Այդ անձրևաջրերերը լցվում, տաճարն ամբողջությամբ ավիրում են՝ գավիթը, եկեղեցին վերից-վար փչացնում: Դրա մասին ո՞վ է խոսում: Մշակույթի նախարարությունը անտարբեր է, այն իմաստով, որ մոտավորապես մեկ տարի է, ոչ մի աշխատանք չեն արել: Բերել տանիքը ինչ-որ կտորով ծածկել են, անձրևաջուրը թափվում է ներս: Կողքը հսկայական փոս է, որտեղ ջրերը լցվում են, գնում դեպի տաճարիի հիմքերը: Սրա մասին է պետք խոսել: Գոշավանքի խնդիրն այդ լամպերը չեն: Մարդիկ, ովքեր տեսնում են լամպերը, չե՞ն տեսնում որ Գոշավանքում ջահ կա դրված, Սուրբ սեղան է դրված,հսկայական գեղեցիկ վարագույր, մկրտության ավազան կա, որ տարիներով չեն եղել այդտեղ: Քայքայված է Գոշավանքը: Սա է հիմնական խնդիրը»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...