Երկար տարիներ շարունակ մենք ձեզ զիջման ենք գնում և բանակցություններ վարում. Զաքիր Հասանով
Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման շուրջ: Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական Real TV-ի հետ հարցազրույցում:
«Ինչպես գիտեք, հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հայկական կողմը մշտապես այն հարցն է բարձրացնում, որ բանակցությունների արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ է վստահություն ստեղծել եւ ճակատում կրակոցները նվազագույնի հասցնել: Կողմերը քննարկել են այս հարցերը, եւ այսպես ասենք՝ ճակատում կրակոցները նվազել են: Եթե հարցը վստահության ստեղծումն է, ապա, խնդրեմ, մենք դրան էլ գնացինք՝ հարցի լուծման նպատակով»,- հայտարարել է Զ. Հասանովը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն երկար տարիներ խաղաղ բանակցություններ է վարում:
«Խոսում եք խաղաղ կարգավորման, հարցը բանակցությունների ճանապարհով լուծելու մասի՞ն: Խնդրեմ: Երկար տարիներ շարունակ մենք ձեզ զիջման ենք գնում եւ բանակցություններ վարում»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը:
Նա միաժամանակ շեշտել է, որ 2016 թվականին Ադրբեջանը Հայաստանին ցույց տվեց, որ կարող է հակամարտությունն այլ ճանապարհով լուծել:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...