Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Ford-ը և Opel-ը
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում բախվել են Opel Vectra մակնիշի 10 LS 797 համարանիշի և Ford մակնիշի 36 DX 778 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ford-ի վարորդը, իսկ դեպքի վայր ժամանած մի քաղաքացի, ով ներկայանում էր որպես Ford-ի վարորդի բարեկամ, համոզում էր ՃՈ ոստիկաններին ու հետաքննիչին, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի «ԳԱԻ պլաշչադկա»», սակայն՝ անօգուտ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ժամը 16:20-ի սահմաններում Գե...
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գ...