Տղամարդը խանութի վաճառասեղանից գողացել է խաղալիք ավտոմեքենա
Հունիսի 17-ին, ժամը 15.20-ին, 54-ամյա մի վաճառողուհի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ խանութի վաճառասեղանից գողացել են մեկ հատ խաղալիք ավտոմեքենա:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նշված գողությունը կատարելու կասկածանքով հաղորդումից կես ժամ անց բերման է ենթարկվել 65-ամյա մի տղամարդ: Նա խոստովոնական բացատրություն է տվել, նաեւ հայտնել, որ հունիսի սկզբներին մեկ այլ խանութից երկու անգամ գողացել է օծանելիք:
Գողացված խաղալիք ավտոմեքենան վերցվել է:
Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի հետևանքով տուժած կա
Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադ...
«Աշտարակ» բուժկենտրոնում մահացածի հարազատները «շտապօգնության» մեքենա են վնասել. կա բերման ենթարկված
Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկե...
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...