Տավուշի մարզապետը ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչության պետին առաջարկել է, որ լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկեն նախապես: Ստացվում է, որ քաղաքացիների կողմից ընտրված համայնքի ղեկավարները որևէ թեմայի կամ հիմնախնդրի վերաբերյալ լրատվամիջոցի կամ լրագրողի հայտնելիս պետք է տեղյակ պահեն Տավուշի մարզպետին։ Դա որքանո՞վ է համապատասխանում ՀՀ օրենքներին, մասնավորապես՝ ՏԻՄ օրենսդրությանը։
Մեկնաբանությունների համար դիմեցինք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, որը մեզ հետ զրույցում արձագանքեց:
«Ես նման հրահանգ չեմ տվել: Դա վերաբերում է ներքին տեղեկատվական շրջանառությանը, և որևէ հրահանգ չկա: Դա նպատակ ունի, որպեսզի այդ տեղեկատվությունը մեր տեղեկատվական բաժինը կարողանա մշակել: Ներքին օգտագործման համար գործընթաց է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։