Ոստիկանության պաշտոնյան դատարան կդիմի իր իրավունքները պաշտպանելու համար. Irakanum.am
ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ տարբեր գործարարների հետ հանդիպումներ է կազմակերպում, և ինչ-որ կոռուպցիոն գործարքներ իրականացնում: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Դավթյանը,անդրադառնալով Ժամանակ օրաթերթի այն հրապարակմանը, թե ինքը գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից գումար է պահանջում: «Իրականությանը չի համապատասխանում, որևէ գործարարի հետ որևէ հանդիպում տեղի չի ունեցել: Անկեղծորեն զարմացած եմ, որ ինձ վերագրվել են այնպիսի երևույթներ, որոնք ոչ միայն փաստարկված չեն, այլ հեռու են իրականությունից: Հոդվածում խոսք է գնում ինչ-որ թղթապանակների մասին, որոնք իբրև ես օգտագործում եմ տարբեր գործարարների դեմ, ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դա կեղծ տեղեկատվություն է »,- ասաց նա: Միհրան Դավթյանը նաև նշեց, որ ոստիկանությունը որևէ մեկի հովանավորը չէ: Նշենք, որ ըստ հրապարակման Դավթյանը հին Հայաստանում եղել է Սերժի Վաչոյի հովանավորյալը:
Ինչ վերաբերում է մեր հարցին, թե հոդվածում նշվում է, որ մի շարք բիզնեսներ ունեք, ոչ միայն Հայաստանում, այլ՝ արտերկրում, ապա Դավթյանն ասաց, որ դա ևս կեղծ տեղեկատվություն է: «Իմ հայտարարագիրը բաց է, որտեղ հստակ նշված է իմ ունեցած եկամուտը, որևէ ապօրինի հարստացման մասին խոսք լինել անգամ չի կարող: Ես առաջին անգամ եմ լսում, որ ունեմ գործարան: Բացարձակ տեղյակ չեմ թե ում է այն պատկանում, միայն գիտեմ, որ «Ար Դելիկատես» ՍՊԸ-ն երշիկ արտադրող ընկերություն է »,- ասաց Դավթյանը:
Ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ունի ցանկություն դառնալ ոստիկանապետ, ինչպես նշվում է հոդվածում: Դավթյանն ասաց, որ ինքը իր աշխատանքային պարտականություններն է կատարում: «Ես այս ոլորտում աշխատում եմ 90 ական թվականներից, և ինձ տեսնում եմ հենց այստեղ: Եղել է ինչ-որ փուլում աշխատել եմ ՊԵԿ-ում, հետո դարձյալ վերադարձել եմ ոստիկանության համակարգ: Իսկ վարչության կատարած աշխատանքի արդյունքները տալիս է ղեկավարությունը»:
Միհրան Դավթյանը նշեց, թե չի բացառում, որ իրականությանը չհամապատասխանող հոդվածը իրենց ամենօրյա անաչառ աշխատանքի հետևանքն է: «Մենք պայքարում ենք կոռուպցիայի և տնտեսական հանցագործության դեմ: Մեր վարչության աշխատակիցների կողմից կատարված բացահայտումները նյարդայնացնում են շատերին: Եթե այդ հոդվածի մեջ կա գեթ մեկ փաստարկված տվյալ, ապա ես պատրաստ եմ բոլոր տեսակի պատիժների»:
Եզրափակելով Միհրան Դավթյանը նշեց, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, և ավարտից հետո ինքը դիմելու է դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ». խորհուրդ՝ Տիգրան Ուրիխանյանից
ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարող...
Կոռուպցիոն սկանդալ. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է սպառնալ, կաշառք պահանջել. Ժամանակ
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվ...
Հայտնաբերվել է Մարտի 1-ի գործով տուժողի հոր՝ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈՒ հենակետերից մեկը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Դ...