Քննարկումները չկարողացանք հասցնել ավարտին. Դանիել Իոաննիսյան
Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ խոշորացված համայնքներում ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով: Թերևս այս հարցով կոնսենսուսը համընդհանուր է: Բայց երբ այս հարցը քննարկում էինք Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովում, հասկացանք, որ այդպիսի որոշում կայացնելու հետ մեկտեղ պետք է մի շարք հարցերում կողմնորոշվենք: Այդպիսի հարցերից էին՝
1. Արդյո՞ք համայնքի ղեկավարը պետք է ուղիղ ընտրությամբ ընտրվի, թե՞ ավագանու կողմից: Եթե ուղիղ, ապա արդյո՞ք դա պետք է վերաբերի նաև Երևանին, Գյումրիին ու Վանաձորին, ու արդյո՞ք պետք է լինի հետկանչի մեխանիզմ:
2. Կոնկրետ ո՞ր համայնքների վրա և ի՞նչ անցումային կարգավորումներով պետք է տարածվի ընտրակարգը: Միավորվա՞ծ, թե՞ պարզապես որոշ չափից (ասենք, 10 հազար բնակչությունից) մեծ:
3. Արդյո՞ք համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել նաև քաղաքացիական նախաձեռնությունները: Եթե այոʹ, ապա ի՞նչ սահմանափակումներով, ի՞նչ պայմաններով ու ի՞նչպես դա կարգավորել:
4. Որքա՞ն պետք է լինի անցողիկ շեմը (կամ պե՞տք է, որ լինի) և ինչպես ապահովել տեղական իշխանության կայունության ու ժողովրդավարության ոսկե միջինը:
Այս հարցերի քննարկումները մենք չկարողացանք հասցնել ավարտին, քանի որ կենտրոնացանք ԱԺ ընտրությունների վրա: Պլանավորվում էր, որ այս հարցերը կքննարկենք արդեն նոր խորհրդարանի հետ՝ դրա ընտրվելուց ամինջապես հետո»:
Նմանատիպ հոդվածներ
Կոռուպցիոն սկանդալ. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է սպառնալ, կաշառք պահանջել. Ժամանակ
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվ...
Հայտնաբերվել է Մարտի 1-ի գործով տուժողի հոր՝ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈՒ հենակետերից մեկը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Դ...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...