Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում
Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։
Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։
Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Կոռուպցիոն սկանդալ. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է սպառնալ, կաշառք պահանջել. Ժամանակ
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվ...
Հայտնաբերվել է Մարտի 1-ի գործով տուժողի հոր՝ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իր...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...