Ծառուկյանը հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը պատռել է և չի ներկայացել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ 18։30-ին չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։ Ավելին, Aysor.am-ի աղբյուրները փոխանցել են, որ նա ոստիկանի կողմից ծանուցումն ստանալուց հետո պատռել է և իրավապահ մարմին ներկայանալու մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը լրատվականին տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը:
«Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել», - ասաց Հարությունյանը։
Լրատվականը փորձել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանից տեղեկություններ ստանալ նախաքննական մարմին չներկայանալու պատճառների մասին, սակայն վերջինը չի պատասխանել զանգերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն Ծառուկյանին հրավիրում է հարցաքննության Աբովյանում «Իմ քայլը» թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի հրկիզման դեպքի մասին արված հայտարարության հետքերով։
Ծառուկյանը ասել էր, որ կատարվածը «սարքած գործ է»։
«Եթե չբացահայտվի, ապա մեր իրավապահ մարմինները լիարժեք իրենց տեղում չեն։ Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց դրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի», - ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...