ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթարՙ Մալիշկա գյուղում. տուժածներ կան
Հունիսի 13-ին, ժամը 20:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մալիշկա գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 83 տան մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մ գլորվել դեպի դաշտամիջյան հատվածը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Խ.Խ.-ն (ծնվ.1964թ.) տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և անջատել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Երևանում. այրվել է էլեկտրական ենթակայան
Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ»
Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենան վարել է Հյուսիսային պողոտայով ու տեսանյութ տարածել
Քաղաքացին որոշել է մեքենա վարել Հյուսիսային պողոտայով ու այդ մասին տեսանյութ է տարածել համացանցում։Ֆեյսբուքյան օգտատերեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներՙ Սոչիում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարից
ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով տուժել է 1993 թ. ծնված ազգությամբ հայ աղջիկ: Այս մասին Tert.am-ին հա...