Սկսնակ գործարարների ու գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար անվճար դասընթացներ կկազմակերպվի․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նախատեսում է ՀՀ մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել: Սկսնակ գործարարների և ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողների համար դասընթացների շարքը կմեկնարկի հունիսի 20-ին. առաջին դասը տեղի կունենա Հրազդան քաղաքում, տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
«Հարկային օրենսդրություն՝ սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով դասընթացների նպատակը մարզերում բիզնես գրագիտության մակարդակի բարձրացումն է, ՊԵԿ-բիզնես երկխոսության ամրապնդումը:
Դասընթացներին հարկային օրենսդրության շրջանակում կքննարկվեն ոլորտային խնդիրները, ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողներն ու սկսնակ տնտեսվարողները կծանոթանան օրենսդրության առանձնահատկություններին:
Մասնավորապես, անդրադարձ կլինի հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառմանը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերին: Կներկայացվեն նաև ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագիրը, հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանված պայմաններն ու առանձնահատկությունները:
ՊԵԿ-բիզնես համագործակցությունը շարունակական կլինի. սկսնակ գործարարների համար դասընթացներ կկազմակերպվեն հանրապետության բոլոր մարզերում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...
Դատարանը մերժեց դատավոր Գագիկ Հեբոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպաններն այսօր՝ հունիսի 13–ին միջնորդե...