Պետք է հասկանանք` ինչու գազի և բենզինի շուկայում նոր խաղացողներ չեն հայտնվում, քանի որ այն շահութաբեր է. Գեղամ Գևորգյան. Tert.am
Բենզինի և գազի շուկայում ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, աշխատանք է տարվում նաև շուկայի վերահսկողության, մյուս գործընկեր գերատեսչությունների հետ, մինչև օգոստոս պատկերը պարզ կլինի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով հարցին, թե վարչապետը հանձնարարել էր ուսումնասիրել բենզինի և գազի շուկաները, հիմա ինչ արդյունքներ կան:
«Ոսումնասիրում ենք ամբողջ իրավական դաշտը, փորձում ենք օբյեկտիվ իրականությունը ստանալ, որ եթե իրավական խոչընդոտներ չկան շուկայի մուտք գործելու, իսկ այն շահութաբեր ոլորտ է, ապա պետք է հասկանանք, թե ինչու նոր խաղացողներ, նոր տնտեսվարողներ չեն հայտնվում մեր շուկայում և ինչու են տնտեսվարողները միշտ նույնը: Որպեսզի լինի ամբողջական փաթեթ, և բոլոր հարցերին լիարժեք պատասխան կարողանանք տալ, կարծում եմ, որ մեզ երեք ամիս առնվազն ժամանակ է պետք»,- ասաց նա և նշեց, որ հիմա ինտեսիվ աշխատում են այդ ուղղությամբ:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...
Դատարանը մերժեց դատավոր Գագիկ Հեբոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպաններն այսօր՝ հունիսի 13–ին միջնորդե...