ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ «Չինար» ռեստորանում և բնակելի շենքի մի քանի հարկերում
Հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում. այրվել են «Չինար» ռեստորանի ծխատար խողովակները եւ բնակելի շենքի մի քանի հարկեր: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:
Այսօր՝ հունիսի 13-ին, հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում այրվել են «Չինար» ռեստորանի ծխատար խողովակների մեկուսիչ շերտը՝ ամբողջությամբ, բնակելի շենքի 4-րդ մուտքի 8-րդ եւ 9-րդ հարկերի պատուհանները՝ մասամբ, իսկ 6-րդ եւ 7-րդ հարկերի պատուհանները՝ ջերմահարվել:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:30-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Երևանում. այրվել է էլեկտրական ենթակայան
Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ»
Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենան վարել է Հյուսիսային պողոտայով ու տեսանյութ տարածել
Քաղաքացին որոշել է մեքենա վարել Հյուսիսային պողոտայով ու այդ մասին տեսանյութ է տարածել համացանցում։Ֆեյսբուքյան օգտատերեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներՙ Սոչիում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարից
ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով տուժել է 1993 թ. ծնված ազգությամբ հայ աղջիկ: Այս մասին Tert.am-ին հա...