Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող աշխատանքային խումբ ստեղծի. Չավուշօղլու
Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարների հանդիպումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։
Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, անդրադառնալով Ֆրանսիայում Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն, թուրք պաշտոնյան ասել է. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրասիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավի: Բացենք արխիվները»,- ասել է նա:
Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը և ավելացրել, որ իրենք չեն ընդունում այն «պոպուլիստական բովանդակությամբ որոշումները, որոնք կայացվում են՝ մերժելով գիտական աշխատանքները»:
Նշենք, որ Հայաստանը մերժում է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող ցանկացած նախաձեռություն: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ ցեղասպանության իրագործման փաստան ընդունել ու դատապարտել են բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...
Դատարանը մերժեց դատավոր Գագիկ Հեբոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպաններն այսօր՝ հունիսի 13–ին միջնորդե...