Սիգարետը հանգցնելուց առաջ ասաց՝ դիշովկա. 46 համարի երթուղայինի վարորդ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ՝ հունիսի 11-ին, զանգահարել է ոստիկանության բաժին եւ ասել, որ թույլ չտան Երեւանի թիվ 46 երթուղին սպասարկող վարորդի միկրոավտոբուսը ոստիկանության հատուկ պահպանվող տարածքից դուրս հանեն:
Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդ Ռուստամ Վարդանյանը:
Նշենք, որ հունիսի 10-ին տարածվել էր տեսանյութ, որում վարորդ Ռուստամ Վարդանյանից ուղեւորուհին պահանջել էր դադարեցնել ծխելը, նա չէր դադարեցրել, եւ պահանջել էր, որ ուղեւորուհին դուրս գա մեքենայից: Ուղեւորուհին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել էր միջադեպի տեսագրությունը: Այդ միջադեպից հետո վարորդին հեռացրել են աշխատանքից, եւ ոստիկանությունը միկրոավտոբուսը տարել էր հատուկ պահպանվող տարածք:
Վարորդը պատմեց, որ ոստիկանությունում իրեն տուգանել են 30 հազար դրամի չափով, 1 ժամ 20 րոպե մնալով ոստիկանության բաժնում՝ իրեն թույլ չեն տվել միկրոավտոբուսը հանել հատուկ պահպանվող տարածքից: Վարորդի խոսքով՝ ոստիկանության տարածքից մեքենան թույլ չի տվել դուրս հանել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.
«Ամեն ինչ արել ենք, դրել ենք, ստորագրել ենք, վերջացրել ենք, ինձ ասել են՝ մոտեցի դիմացի պլաշադկեն: Հելել եմ, գնացել եմ՝ ուղիղ 1 ժամ 20 րոպե հետո հերթը հասավ ինձ: Առողջապահության նախարարը զանգեց ոստիկանությանը դամաշնիով ու ասեց՝ էտ ավտոն դուրս չգրեք:
Ստորագրած պատրաստի ա, որ պիտի դուրս գրվի, գնանք, արգելանք դրեցին: Չեմ ուզում դրա անուն ազգանունն էլ տամ: Ինչի համար ընգեր, վայի՞ս ես անում: Ինչի՞ համար ավտոն չհանեն, Անիի՞ համար»,- ասաց վարորդը եւ պատմեց, որ ինքը ամուսնալուծված է, եւ իր 2 երեխաների համար ալիմենտ է վճարում 35 հազար դրամի չափով.
«Կարա՞ս նենց անես, որ համ ալիմենտ տամ, համ տուն պահեմ: Ծնողներս չեն աշխատում, տան միակ աշխատողը ես եմ: Էսօր գնալու եմ Նիկոլի մոտ ասեմ՝ հասկացանք օրենքով ա, բայց ոչ՝ հագցնելով: Բաժանված եմ, ունեմ 2 երեխա, երեխեքիս ալիմենտ եմ տալիս, հիմա որ չեմ աշխատելու՝ ինչպե՞ս եմ տալու, ինձ աշխատանքից ազատել են, կարա՞ պետությունը տա:
Եթե պետությունը կտա ամիսը 35 հազար դրամ, ես կարամ նստեմ տունն ու ոչ մի բան չանեմ:
Գնալու եմ քաղաքապետարան, ասելու եմ, որ պետական բյուջեից 35 հազար դրամ ինձ տան»,- ասաց Ռուստամը:
Անդրադառնալով՝ ոստիկանության հրապարակած այն լուրին, թե ինքը չունի վարորդական իրավունքի վկայական, նա ասաց, որ ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն կարգն է այլ. «Ունեմ, ուղղակի չեն ասում՝ որ կարգը կա, կամ չկա: Իրենց մոտ մի քիչ սխալ է»:
Հիշելով միջադեպը՝ Ռուստամն ասաց, որ ուղեւորուհի Անիին ճանաչում է, եւ, որ նա ուղղակի հունից հանել է իրեն իր խոսքերով.
«Ինձ ասեց սիգարետդ կհանգցնե՞ս: Մնացածը չեմ ուզում ասեմ, քանի որ մի քիչ լավ չի հնչում:
Սիգարետը հանգցնելուց առաջ ասաց՝ դիշովկա, ես էլ ասեցի դիշովկեն դու ես, աղջի: Ես ճանաչում եմ իրեն, շառ ա»,- ասաց նա:
Խոսելով համացանցում իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին եւ հայհոյանքներին՝ իր հեռախոսահամարն ասաց եւ խնդրեց մեկնաբանողներին զանգահարել իրեն.
«Ավելի լավ ա գնամ համբալություն անեմ, քան՝ ներվերս քայքայեմ , ուզում եք՝ դուռն էլ բացեմ ուղեւորը գնա, մեկ ա՝ անշնորհակալ գործ ա»,- ասաց վարորդը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
Երթուղայինի վարորդի վարքագծի մասին, փոխանցել ենք պատասխանատուներին․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Անի Սեիզ Խաչարյանի այսօր...
Պարգևատրել են զինծառայողի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բա...
Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խո...