ՔՊ տուսովկան ռեստորանից է հետեւել Աբովյանի ընտրությունների արդյունքներին. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանում կիրակի երեկոյան իրադարձությունները հետաքրքիր ընթացք են ունեցել. ԲՀԿ-ի հովանավորյալ Վահագն Գեւորգյանի շտաբի դիմաց գտնվող «Տարոն» ռեստորանում հանգրվանած ՔՊ ողջ տուսովկան` պատգամավորներից մինչեւ Երեւանի թաղապետեր` Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ, սպասել են արդյունքներին։
Առաջին 2 տեղամասերի արդյունքներն ամփոփելուց հետո ռեստորանից ուրախության ճիչեր են լսվել՝ ՔՊ-ական թեկնածուն 160 ձայնով առաջ է եղել։ Արդյունքների ամփոփվելուն զուգընթաց` ուրախության ճիչերը տեղափոխվել են դիմացի մայթ` Գեւորգյանի ֆաներն են սկսել հրճվել, իսկ ՔՊ-ականները նստել են մեքենաները եւ հեռացել: Ի դեպ, ԲՀԿ-ն 2 շտաբ է ձեւավորել․ մեկը համակարգել է Վահագն Գեւորգյանը, մյուսը` ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի Էդոն):
Աբովյանը ողողած ԲՀԿ-ական պատգամավորներն «աշխատել» են գործընկերոջ շտաբում: Հաղթանակը հայտարարելուց հետո` գիշերվա ժամը 12-ին Գեւորգյանն այցելել է Առինջ` Գագիկ Ծառուկյանին, որի դեմքը, ըստ ականատեսների, փայլելիս է եղել: Հիմա Ծառուկյա՞նը հաղթեց Նիկոլին, թե՞ Էդոն՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Վահագը հաղթեց Ռոմանոսին՝ համեստ, չկոռումպացված, իր գործն իմացող Վահագը։ Մի մոռացեք, որ նա Նազարյան Վոլոդյայի (նախկին դատախազ) շկոլայի մարդ է, այնպես որ` նորմալ է»,- ասաց ԲՀԿ-ականը»:
Նմանատիպ հոդվածներ
«Լիսկան» սնանկ է ճանաչվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...
Խոշոր տուգանքներ են նախատեսվում աղբը չսահմանված վայրում թափելու համար. Իմ Քայլի պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է նոր սակագներ ու նորմեր սահմանել աղբը թափելու եւ վերամշակ...