Քրեական գործերի մեջ թաթախված թեկնածուն՝ հաղթեց․ Վահե Գևորգյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սխալն եկել ա՝ կուսակցությունների մասին օրենքից, դա արմատական սխալն էր, երբ հանցագործությունների, ընտրակեղծիքների մեջ խրվածներին ու գողական պանյատներով էդոներին հնարավաորություն տրվեց մնալ քաղաքականության մեջ:
Հաջորդ սխալը՝ կադրային քաղաքականությունն է, թե Կապանում թե Աբովյանում կադրերին գրեթե ոչ ոք չէր ճանաչում կամ չունեին «հեղինակություն», իսկ քրեաօլիգարխիայի խոշոր կապիտալն ու տեղի բնակիչների կախվածությունը նրանցից՝ իրենց գործն արեցին: Մյուս սխալը՝ սոցիալական արդարության զգացողությունը, որն ենթագիտակցաբար է աշխատում ժամանակի մեջ հանրության վրա, յուրաքանչյուր անգամ, որպես հենարան ու գովասանքի առարկա դարձնելով արհեստական բանականությունն ու բարձր տեխնոլոգիաները, երկրորդ պլան մղելով սոցիալական արդարությունն ու բարոյականությունը, այն մարդիկ, որոնք «ռոբոտաշինությունից» ԿՄ-ով հեռու են, որոնք հանրության գերակշիռ մասն են կազմում, որոնք հեղափոխություն արեցին մտածումում են, որ իրենց դարն անցել է, ու շարունակում են կառչել խոշոր կապիտալի փշրանքներից:
Ես շատ եմ ուզում, որ սխալներից ճիշտ հետևություններ անենք, հասկանանք խորքային սխալները, չառաջնորդվենք միայն չոր թվերով: Այո ընտրությունները չեն կեղծվել, բայց ժողովրդավարությունով արդարանալը մեղմ ասած տեղին չի: Մարդիկ ընտրություն են կատարել վերընշված պատճառների հետևանքով, իսկ դա նշանակում է՝ այս սխալների պատճառով է, որ երեք քրեական գործի մեջ թաթախված թեկնածուն՝ հաղթեց»:
Նմանատիպ հոդվածներ
«Լիսկան» սնանկ է ճանաչվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...
Տավուշի Ազատամուտ համայնքը ՀՅԴ-ական ղեկավար կունենա. News am
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներո...