Մուկուչյանը քննարկելի է համարում ՏԻՄ ընտրությունների համար մեկ միասնական օր սահմանելու տարբերակը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քննարկելի է համարում տարեկան 1 կամ 2 օր ՏԻՄ-ի համար միասնական ընտրության օր սահմանելու տարբերակը: Այս մասին հայտնում է Armenpress-ը: Դրանով ՏԻՄ ընտրությունը քաղաքական բնույթ կկրի: Մուկուչյանը նման տեսակետ հայտեց ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ:
«Նախկինում մինչ 2016-ի Ընտրական օրենսգրքի ընդունումն իրավակարգավորումներն այնպիսին էին, որ տարվա ընթացքում դժվար է հիշել ամսվա մեջ երկու կիրակի, որ ինչ-որ տեղ ՏԻՄ ընտրություններ չլինեին: Հետագայում այդ խնդիրը կարգավորելու նպատակով ընտրվեց մի մոդել, որ տարեկան մինչ 4 անգամ են նշանակվում այդ օրերը: Կարելի է մտածել մեխանիզմ, որով կմեծանա ՏԻՄ-ի որպես քաղաքական ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը։ Կարելի է քննարկել և տարեկան 1 անգամ սահմանել միասնական ընտրության օր ՏԻՄ-ի համար: Իսկ եթե մինչ այդ է լրանում համայնքապետի լիազորությունների ավարտը, նախատեսել ԺՊ-ի ինստիտուտ:Կարելի է քննարկել տարեկան 1 կամ 2 օր ունենալու հնարավորությունը»,-ասաց Մուկուչյանը:
Նրա կարծիքով՝ դա կկարևորվի նաև քաղաքական ուժերի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
«Լիսկան» սնանկ է ճանաչվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...
Խոշոր տուգանքներ են նախատեսվում աղբը չսահմանված վայրում թափելու համար. Իմ Քայլի պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է նոր սակագներ ու նորմեր սահմանել աղբը թափելու եւ վերամշակ...