ՀՔԾ-ին ուղղված դիմումների քանակը հեղափոխությունից հետո աճել է մոտ 80 տոկոսով. Սասուն Խաչատրյան
Հատուկ քննչական ծառայությանը ուղղված դիմումները 2018-ի հեղափոխությունից հետո զգալիորեն աճել են: Դատական վերահսկողությունը ևս ընդլայնվել է, գրեթե ցանկացած որոշում բողոքարկվում է: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ, գրում է Armenpress-ը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե գործերի շատ լինելու պատճառով նոր քննիչներ ներգրավելու անհրաժեշտություն չկա ՞ արդյոք:
«Հեղափոխությունից հետո դիմումների քանակն աճել է մոտ 80 տոկոսով: Դրանց մեջ կան նաև բազմաթիվ դիմումներ, որոնք նույնիսկ չեն վերաբերում ծառայության գործառույթներին, բայց յուրաքանչյուր դիմումի համար ծախսվում է ռեսուրս: Այդ դիմումներից որոշների հիման վրա նախապատրաստվում են նյութեր, եթե անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, պարտադիր պետք է նախապատրաստվեն նյութեր, պատրաստվի որոշում: Դատական վերահսկողությունն այսօր այնքան է ընդլայնվել, որ ցանկացած որոշում բողոքարկվում է: Եվ քննիչները ստիպված են լինում դրանց բողոքարկման համար օրվա մի մասն էլ անցկացել դատարաններում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ ծանրաբեռնվածությունն իսկապես շատ է:
Նա նշեց, որ դիմում են գլխավոր դատախազին, նրա ցուցումի հիման վրա այլ ծառայություններից՝ Քննչական կոմիտեից, ԱԱԾ-ից, ՊԵԿ-ի քննչականից գործուղում են քննիչների, որոնք ՀՔԾ-ի քննիչների ղեկավարության ներքո աշխատում են քննչական խմբերում։ Խաչատրյանը վստահեցրեց, որ անում են ամեն ինչ, որ գործի որակը չտուժի:
Նմանատիպ հոդվածներ
«Լիսկան» սնանկ է ճանաչվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...
Խոշոր տուգանքներ են նախատեսվում աղբը չսահմանված վայրում թափելու համար. Իմ Քայլի պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է նոր սակագներ ու նորմեր սահմանել աղբը թափելու եւ վերամշակ...