Գեղամ Պետրոսյանի մեղադրանքի հիմքում մեկ անձի ցուցմունք է. փաստաբան
2008 թ. մարտի 1–ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանի սպանության կատարման համար մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը հրաժարվում է ցուցմունք տալ, քանի որ չի վստահում վարույթն իրականացնող մարմնին։ Այս մասին News.am-ին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը:
Նշենք, որ այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում դժգոհել էր, որ Պետրոսյանը հրաժարվում է ցուցմունք տալ, սակայն, ըստ Խաչատրյանի, նախաքննական մարմինն ապացույցների բավարար համակցությամբ է նրան մեղադրանք առաջադրել։
Վաղարշակ Գևորգյանի պնդմամբ, սակայն, իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում ընդամենը մեկ անձի՝ սպայի ցուցմունք է դրվել, որի արժանահավատությունը ՀՔԾ–ն չի էլ փորձել կասկածի տակ դնել։
«Այդ ցուցմունքը հիմնված է ներքին և արտաքին դիտում օպերատիվ–հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալների վրա։ Իրավապահները վերահսկել և ձայնագրել են սպայի խոսակցությունը, որի ընթացքում այդ անձը հստակ նկարագրել է դեպքը և պատմել, թե իբր ցուցարար Զաքար Հովհաննիսյանը երկաթյա ձողով կամ արմատուրայով հարձակվել եւ փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանի գլխին։ Նրա պատմածով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ Զաքար Հովհաննիսյանը կամ պետք է խփեր, Գեղամ Պետրոսյանը մահանար, կամ՝ Պետրոսյանը պիտի կրակեր իր վրա, ինչից հետո Պետրոսյանը կրակել է Հովհաննիսյանի վրա»,- պատմեց Գևորգյանը՝ նշելով որ տվյալ անձի նկարագրած դեպքը անհրաժեշտ պաշտպանության դրսևորում է։
Գևորգյանը նշեց, որ ներքին դիտում օպերատիվ–հետախուզական միջոցառումը կատարվել է այս տարվա մայիսին։
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
«Լիսկան» սնանկ է ճանաչվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...
Տավուշի Ազատամուտ համայնքը ՀՅԴ-ական ղեկավար կունենա. News am
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներո...