Արդյո՞ք կան «հաստավզերի» կուտակումներ. Կոտայքի մարզպետը շրջում է տեղամասերում
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղամասերը բացվելուն պես շրջում էր Աբովյան քաղաքի տարբեր տեղամասերով՝ հասկանալու համար «հաստավզերի» կուտակումներ չկան և արդյոք ոստիկանությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը: Պետրոսյանին հանդիպեցինք 29/02 ընտրատեղամասի մոտ: Նա մոտեցավ ոստիկաններից ճշտեց ամեն ինչ նորմալ է, թե ոչ և առանց տեղամաս մտնելու հեռացավ:
Պետրոսյանը նաև նշեց որ առավոտից երկու ահազանգ է ստացել, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները և ինքը այս տեղամասերում հանձնարարություն է տվել զբաղվել դրանով, քանի որ քվեաթերթիկ նկարելը քրեորեն պատժելի արարք է: Հարցին ինչու են նկարում քվեաթերթիկը, Պետրոսյանը նշեց. «Լուսանկարում են՝ տերերին ապացուցելու համար, որ քվեարկել են իրենց ուզած թեկնածուի օգտին»:
Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի թղթակցի այն հարցին՝ արդյոք այս այցերը յուրօրինակ ճնշում չեն կարող համարվել ընտրությունների վրա՝ մարզպետը բացասական պատասխան տվեց, ասաց որ ինքն ընդամենը այս բակում է ապրում և փորձում է հասկանալ արդյոք իրավիճակը վերահսկելի է:
Պետրոսյանը անդրադարձավ նաև երեկվա միջադեպին, նշեց որ ամբողջ ծավալով քննություն է գնում և առայժմ զերծ կմնա ինչ-որ անուններ հնչեցնել: Նա կրկին հիշեցրեց, որ այս ընտրությունները հնի ու նորի պայքար են և միանշանակ հաղթելու է նորը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Աբովյանում քաղաքապետ են ընտրում
Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաք...
Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը. News am
News.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հու...
Տավուշի Ազատամուտ համայնքը ՀՅԴ-ական ղեկավար կունենա. News am
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներո...
Նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն․ ՔՊ-ի հայտարարությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել․«ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հուն...