Հասարակություն
Մանվել Գրիգորյանը շնչում է թթվածնային դիմակով. ԲԿ–ի փոխտնօրեն
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է։ Այս մասին NEWS. am–ին հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:
Լրատվականի հետ զրույցում Մանուկյանը նշել է, որ Գրիգորյանը Վերակենդանացման բաժանմունքում է, շնչում է թթվածնային դիմակով։
Մանուկյանի խոսքով՝ Գրիգորյանի արյան մեջ շաքարի մակարդակը 28 է, ինչը նորմայից 5 անգամ բարձր է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող կնոջ տեսանյութը հյուրանոցից
Նախապատրաստվել է պետական գործչի սպանություն. ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել. Shamshyan com
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3