Հասարակություն
Արտակարգ դեպք Վանաձորում. Կալանավորը կտրել է պարանոցը
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
Ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը:
Մինչ ինքնասպանության փորձ կատարելը, Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որեւէ մեկին չմեղադրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության արդյունքում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ նա վիրահատվել է:
Փաստի առթիվ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3