Քաղաքականություն
ՔՊ-ի վարչության կազմում նոր անուններ կլինեն
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիրը» նոր վարչություն կձևավորի։ Կուսակցության 21 հոգանոց ղեկավար կազմում ընդգրկվելու համար առաջադրվել էր 65 թեկնածու։ Այժմ այդ թիվը…
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիրը» նոր վարչություն կձևավորի։ Կուսակցության 21 հոգանոց ղեկավար կազմում ընդգրկվելու համար առաջադրվել էր 65 թեկնածու։ Այժմ այդ թիվը նվազել է շուրջ մեկ տասնյակով։
Գործող վարչության անդամ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեր լրագրողին հայտնել է, որ թեկնածուներն այժմ 52-ն են։
Օրենսդիրներից միայն Հրաչ Հակոբյանն է ինքնաբացարկ ներկայացրել, պայքարից դուրս եկածների շարքում կա գործադիրի ներկայացուցիչ։ Ո՞վ է․ Հովակիմյանը չի մանրամասնել։ Մոտ երկու շաբաթ է՝ թեկնածուները «քասթինգի» են մասնակցում։ Բոլորն սպասում են Փաշինյանի ելույթին, այն կլինի վերջում․ այբբենական կարգով է որոշվել։
Ապագա վարչությունում նոր անուններ էլ կընդգրկվեն։ «Ունենք մի քանի հայտնություններ, որոնք ցնցող ելույթներ են ունեցել»,- ասաց մեր աղբյուրը»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...