Հասարակություն
Լոռի պանիր. լաբորատոր փորձաքննության արդյունքները. Hetq am
«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 9 արտադրողի Լոռի տեսակի պանիր՝ պարզելու արդյոք դրանք պարունակու՞մ են բուսական յուղ և հակաբիոտիկներ:
Պանիրները փորձաքննության են ներկայացվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի ներկայությամբ:
«Լոռի»-ն աղաջրային պանիրների դասին պատկանող հայկական պանիր է։ Բաղադրության մեջ մտնում են պաստերացված կաթ, մանրէական կոնցենտրատ՝ մեզոֆիլիկ կաթնաթթվային հիմքով, մանրէական ծագման կաթ մերող պատրաստուկ (խիմոզին), սեղանի աղ: Չի պարունակում բուսական յուղ:
Պանիրը Մաքսային միության «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա է:
Մայիսի 13-ին լաբորատոր փորձաքննության էին ներկայացվել 9 արտադրողի Լոռի պանիր:
Քանի որ պանիրները խանութներում վաճառվում էին կտորներով և արդեն իսկ խախտված էր ամբողջականությունը, հետևաբար փորձաքննել ենք միայն դրանցում բուսական յուղի և հակաբիոտիկների առկայությունը:
Դրանցից մեկը՝ նմուշ N9` «Սևան Կաթը» պարունակում էր բուսական յուղ, ինչը, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, համարվում է կեղծված. բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության:
Թվարկված 9 նմուշներից և ոչ մեկում լաբորատոր փորձաքննությամբ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել:
Այսպիսով, նմուշներ N 1-8-ը համապատասխանում են սահմանված նորմերին և պիտանի են սննդում օգտագործելու համար:
Մանրամասները՝ այստեղ https://hetq.am/hy/article/104359
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3