Զեկուցել են, որ 130 000 մարդ այլևս սև ցուցակներում չէ․ այստեղ խաբեություն կա․ Սերգեյ Բագրատյան
ՀՀ կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումից կարելի է եզրակացնել, որ կարծես թե, թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է 6,1 տոկոս տնտեսական աճ 2019թ-ի համար։ «Բայց սրանք բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս՝ ինչպե՞ս պետք է մեր տնտեսությունից զարգացում ակնկալել, եթե մեր տնտեսությունում ներդրումներ չկան: Հարց է առաջանում, արդյո՞ք ներքին ռեզերվները ճիշտ են օգտագործվում, հատկապես ԿԲ-ի կողմից համակարգը կարգավորվո՞ւմ է այնպես, որ ներդրումներ արվեն: Կարծում եմ՝ այստեղ պատասխանը բացասական է: Ինչո՞ւ բանկային համակարգը ակտիվ չի սպասարկում ներդրումային միջավայրը։ Ժամանակն է, որ ԿԲ-ն ճիշտ դրամավարկային քաղաքականություն իրականացնի»,-ասաց նա։ Նա հավելեց, որ դրան զուգահեռ գյուղացիական տնտեսությունները կանգնած են լուրջ խնդիրների առաջ՝ չեն կարողանում ցածր տոկոսադրույքներով վարկերից օգտվել կամ էլ սեւ ցուցակներում են. «Հիմա կառավարությանը զեկուցել են, որ 130 000 մարդ այլեւս սեւ ցուցակներում չէ, բայց արդյոք այդպե՞ս է: Ես կարծում եմ՝ այստեղ խաբեություն կա եւ չի ներկայացված ճիշտ թիվը: Այս պարագայում, եթե հետեւում ենք ընթացքին, խոշոր կապիտալը, ժողովրդի լեզվով ասած, թուխս է նստել՝ հույս ունենալով, որ ճուտ կհանի: Այդ ոսկե ձվերը ճուտ չեն հանելու, նեխելու են, որովհետեւ այդ կապիտալը չի աշխատելու եւ դատապարտված է վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել է»,-հայտարարեց Բագրատյանը:

Քաղաքականություն