Քաղաքականություն
Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ 2015թ. ՊՆ-ն շուկայականից բավականին ցածր գնով հողատարածք է օտարել, եւ արդյունքում պետությանը…
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ 2015թ. ՊՆ-ն շուկայականից բավականին ցածր գնով հողատարածք է օտարել, եւ արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 51 միլիոն ՀՀ դրամի վնաս: Ըստ կոմիտեի` 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից 38 միլիոն ՀՀ դրամով օտարվել է Երեւան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն` հողատարածքի միջին շուկայական գինը կարող էր կազմել շուրջ 89.5 միլիոն ՀՀ դրամ:
Նկատենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարն է եղել Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը` Ռշտունի Սիմոնյանը, որը միգուցե կապ է ունեցել հողատարածքների գնման գործընթացի հետ: Այդ տարածքը նրան է վաճառվել, թե ուրիշի, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...