Որքան զրահամեքենա է Մոսկվան անցյալ տարի վաճառել Բաքվին
Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցները սովորական սպառազինման գրանցամատյանի (UNROCA) տվյալներից հաշվել են զենքի քանակությունը, որը Ռուսաստանը 2018 թվականին մատակարարել է աշխարհի տարբեր երկրների, գրում է Tert. am-ը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-ռազմական նորությունների գործակալությունը», 2018-ին Ռուսաստանը 264 շարժական զենիթահրթիռային համակարգ է մատակարարել Բահրեյնին, 40 հետևակի մարտական մեքենա՝ Ադրբեջանին, 64 տանկ և երկու մարտական զրահապատ մեքենա՝ Վիետնամին, ինչպես նաև 10 կործանիչ և 72 կառավարվող հրթիռ՝ Չինաստանին: Նշվում է, որ Ռուսաստանը նաև 1250 կառավարվող հրթիռ և դրանց արձակման համար նախատեսված սարքավորում, 80 շարժական զենիթահրթիռային համակարգ է մատակարարել Հնդկաստանին: Տվյալները մեջբերվում են Ռուսաստանի 2018-ի պաշտոնական զեկույցից:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի դեմ կարող են քրեական գործեր հարուցվել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։...
ՄԱԿ-ում Հայաստանի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքի հայերի նկատմամբ հայտնի դեպքը. Ում էր դա պետք. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկաններ...
«Վովայի Արշակը» դատի է տվել Դանիել Իոանիսյանին. Հետք
Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն, ով հայտնի է «Վովայի Արշակ» անունով, քաղաքացիական հայց է ներկայացրե...
ՀՔԾ-ն կլուծարվի՞. Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա պաշտոնին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ՀՔԾ-ի հնարավոր լուծա...