Քաղաքականություն
Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «O tempora! O mores! Մի քանի օր շարունակ Երևանում ազգային արժեքների և ինքնապաշտպանության ջատագով արժանապատիվ…
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«O tempora! O mores!
Մի քանի օր շարունակ Երևանում ազգային արժեքների և ինքնապաշտպանության ջատագով արժանապատիվ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում տխրահռչակ Սորոսի գրասենյակի առջև:
Մարդիկ իրենց ազատ կամարտահայտությունն ու բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ պետականաքանդ գործունեության և իշխանության վերին էշելոններում հանգրվանած որոշ պաշտոնյաների:
Սակայն մի քանի օր շարունակ նրանց հնարավորություն չի տրվում մոտենալ այդ գրասենյակին:
Ինչու՞:
Եթե օրենքով արգելված է, ապա ինչու՞ հոկտեմբերի 2-ին Փաշինյանին թույլ տրվեց պաշարել Ազգային ժողովը:
Ինչու՞ համապատասխան կառույցները հանցավոր անգործություն ցուցաբերեցին, երբ Նիկոլի կոչով արգելափակվեցին դատարանների մուտքերը:
Հիշեցի անտիկ ասացվածքը. «Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»:
O tempora! O mores!
Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...