Քաղաքականություն
Ինձ համար առանցքային երկու բան կա. Նիկոլ Փաշինյան
Այսօր ընթանում է «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը։…
Այսօր ընթանում է «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը։ Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը ՀՀ-ում ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն: Մենք բոլորս հիմա, անկեղծ ասած, հպարտ ենք մեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար և տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, և դեռ համոզված եմ, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն առանձնացրել է երկու առանցքային հանգամանք՝ Գյումրու օդանավակայանի հարցն ու հայկական ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը:
«Ինձ համար առանցքային երկու բան կա: Առաջինը այն, որ Գյումրու օդանավակայանը համապատասխանի միջազգային ստանդարտներին և համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանն ունենա հայկական ավիափոխադրողներ, ստեղծվի մցակցություն, հայկական ընկերությունները լինեն մրցունակ, որ գոյատևեն ավիափոխադրումների շուկայում»,- ընդգծել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ...