Սպորտ
Արցախի հավաքականը մեկնարկային խաղում հաղթել է Սապմիի ընտրանուն
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվել է Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը: Հանդիպման հաշիվն է 3-2՝ հօգուտ Արցախի: Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել…
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվել է Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը: Հանդիպման հաշիվն է 3-2՝ հօգուտ Արցախի:
Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից:
«Թիմի խաղը հուսալի պաշտպանում էին ու գրոհներն էլ կազմակերպում էին շատ հետաքրքիր: Խաղի ընթացքում լարվածություն ստեղծեց պատահական գոլը, սակայն դա չխանգարեց, որպեսզի մեր թիմը հաղթի:
Շնորհակալություն տղաներին, որ մինչև վերջ դիմացան: Մենք վաստակել ենք առաջին կարևոր 3 միավորը: Մեր տղաներին միշտ ասում ենք, որ մեզ համար եզրափակիչ է առաջին և վերջին խաղը: Քայլ առ քայլ փորձելու ենք մոտենալ հաղթանակին»,- նշել է Ս. Գաբրիելյանը:
Իր խոսքում Արցախի հավաքականի 20 համարի ֆուտբոլիստ, առաջին գոլի հեղինակ Նորիկ Մկրտչյանն ասել է, որ շատ անսպասելի էր և միաժամանակ ոգևորիչ առաջին գոլը խաղի մեկնարկի հենց առաջին րոպեներին:
«Դժվար խաղ ստացվեց, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ մինչև հաղթանակ: Հուսով եմ` ֆինալում կհայտնվեն ուժեղագույն թիմերը, և հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու իրական ֆուտբոլային տոնը: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին»,- ավելացրել է Ն. Մկրտչյանը:
Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հյուրեր և այլք:
Աղբյուրը՝ Արցախպրես
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը
Անգլիական "Արսենալի" խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի "սթորիս"-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից...
Հենրիխ Մխիթարյանի հոր` Համլետ Մխիթարյանի անվան մարզադաշտ է բացել
Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարելով՝ տեղեկացնելով, որ այսօր Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում բա...
Մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսը
Ավտովթարի հետևանքով 35 տարեկանում մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը:...
Մել Դալուզյանին Ամստերդամում դանակահարել են
Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, երեկ ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դ...