Սպորտ
Մել Դալուզյանին Ամստերդամում դանակահարել են
Gohar Vardanyan
1 րոպե
771 դիտում
Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, երեկ ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին. վերջինիս օգնության հասած ծանրամարտիկ Մել Դալուզյանը դանակահարվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի ընկերը:
«Իմ լավ ընկերը՝ Մելն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։
Մելն այժմ հոսպիտալում է, վիճակը՝ ստաբիլ։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը։
Հ.Գ. Մել Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է, որ ներկայացրել է Հայաստանը։ Տրանսգենդեր ատլետը քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդեռլանդներում»,-ասված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը
Gohar Vardanyan
24,762
«Արսենալ»-ը Բաքվում է. ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալ»-ին
Gohar Vardanyan
9,016
Բրիտանացի լրագրողը «Արսենալ»-ի երկրպագուներին կոչ է արել կրել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ
Gohar Vardanyan
1 րոպե
764
Մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսը
Gohar Vardanyan
1 րոպե
701
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Վարչապետից բանաձև մեր երկրի համար՝ պատերազմի, տնտեսության և ռիսկերի ֆոնին
1 րոպե
391
Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է
1 րոպե
512
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
679
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
1 րոպե
1,231
5.0