Պատահարներ
Ստամբուլում հարձակվել են ազգությամբ հայ կնոջ վրա
Ստամբուլի հայաշատ Սամաթյա թաղամասում անհայտ անձիք տան մուտքի մոտ հարձակվել են հայաստանցի Արփինե Տ․-ի վրա և դանակահարել։ Հաղորդում է NEWS. am-ը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը…
Ստամբուլի հայաշատ Սամաթյա թաղամասում անհայտ անձիք տան մուտքի մոտ հարձակվել են հայաստանցի Արփինե Տ․-ի վրա և դանակահարել։ Հաղորդում է NEWS. am-ը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դիմակավորված երկու անձ Սամաթյա թաղամասի բնակելի շենքերից մեկում հնչեցրել են հայաստանցի ընտանիքի բնակարանի դռան զանգը։ Երբ Արփինեն բացել է դուռը, դիմակավոր անձիք հարձակվել են կնոջ վրա, դանակահարել և արագ հեռացել՝ ասելով, թե սա դեռ սկիզբն է։ Հարևաններն արագ հիվանդանոց են հասցրել Արփինեին։ Բժիշկները նշել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանը նշել է, որ հայաստանցի ամուսինների տան պատին սպառնալից գրառումներ են եղել և խաչ է գծված եղել։ Արքեպիսկոպոս Աթեշյանը խնդրի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ստամբուլի ոստիկանապետի և Ֆաթիհի շրջանի ոստիկանապետի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում արք․ Աթեշյանին վստահեցրել են, որ գտնեն հանցագործներին և կբարձրացնեն անվտանգության միջոցառումները հայաշատ թաղամասերում։ Նշենք, որ տարիներ առաջ կրկին Սամաթյա թաղամասում ծեր հայ կանանց վրա հարձակումներ էին եղել, սակայն այդ հարձակումների համար ձերբակալվել էր հոգեկան խնդիրներ ունեցող ազգությամբ հայ, իսկ իրական կազմակերպիչները այդպես էլ չեն բացահայտվել։
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Այսօր Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել: Այրվում են դաշտերը: Մեքենաներն արդեն մի քանի րոպե է, ինչ երթևեկում են հրդեհի ծ...
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 2...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7