Այլ
Նախագահ Արմեն Սարգսյանը 5 նոր նախարար է նշանակել
Նախագահ Արմեն Սարգսյանը 5 նախարար նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության…
Նախագահ Արմեն Սարգսյանը 5 նախարար նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով որոշվել է՝
Հակոբ Արշակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից.
Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից.
Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից.
Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից.
Էրիկ Գրիգորյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Կապանում անձրևից հետո թթվային գետակներ են հոսում
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է Կապան քաղաքում առաջացած «թթվային գետակների» մա...
Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել վարչապետի հետ
Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարկել հոր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ենթադրվում է, որ լ...
Նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել. Գագիկ Սուրենյան
«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերև...
ՀՀ-ից պետական մակարդակով փորձել են Facebook-ի 81 օգտատիրոջ տվյալ ստանալ. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կես...