Պատահարներ
Քամին ավերածություններ է գործել Արազափ գյուղում
Արմավիրի մարզում այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել․ հայտնում է Shamshyan .com-ը։ Քամին այնքան ուժգին է եղել, ո�…
Արմավիրի մարզում այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել․ հայտնում է Shamshyan .com-ը։
Քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է ու վնասել ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, ջերմոցը: Ակումբից շպրտված թիթեղների պատճառով լուսամուտները ջարդուփշուր են եղել, կոտրվել են տան դարպասները:
Քամին վնասել է նաև տան մոտով անցնող գազախողովակը, սկսվել է գազի ուժեղ արտահոսք: Վնասվել են փողոցով անցնող էլեկտրալարերը, որոշ տներ հոսանքազրկվել են:
Ըստ աղբյուրի՝ Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամուց մարդիկ են տուժել: Մյասնիկյան գյուղում էլ կարկուտ է եկել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
Խոշոր ավտովթար. Ford Transit-ը կողաշրջվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 AM 790 համարանիշի ավտոմե...
Ցույցի ժամանակ «Para TV» -ի օպերատորը վնասվածք է ստացել. նախնական տվյալներով` դանակահարել են
Տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 25-ին դանակահարել են «Para TV» լրատվական կայքի ձայնային օեպերատորին: Նախնական տեղեկո...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7