Հասարակություն
Երբ 9-րդցիները կկարողանան վերահանձնել հայոց լեզվի քննությունը. Armtimes com
Gohar Vardanyan
1,002 դիտում
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) մայիսի 26-ին անցկացրեց իր պատմության մեջ ամենամեծամասշտաբ քննությունը: Խոսքը վերաբերում է 9-րդ դասարանի «հայոց լեզու» առարկայի ավարտական կենտրոնացված քննությանը, գրում է Armtimes com-ը:
Եվ եթե ավանդաբար միասնական քննություններին մասնակցում է ընդհանուր առմամբ տասնյակ հազարի չափ դիմորդ, ընդ որում՝ տարբեր առարկաներից ու տարբեր օրերի, ապա այս դեպքում հիմնական դպրոցն ավարտողների քանակը շուրջ 32 հազար է, որոնց գիտելիքները ստուգվել են մեկ օրում:
«Քննությունը տեղի է ունեցել 251 քննական կենտրոնում, որից 174-ը մարզերում եւ 77-ը՝ Երեւանում: Ամեն ինչ կարծես հարթ ընթացավ: Երեխաները քննական կենտրոն, այնուհետեւ հետ են տեղափոխվել անխոչընդոտ: Նաեւ քննության գործընթացում ներգրավված բոլոր մեծահասակների՝ քննության կազմակերպիչների, ստուգողների, ԳԹԿ ներկայացուցիչների տեղաշարժի հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Քննական կենտրոնների ղեկավարները քննական նյութերն առավոտյան ստացել են գնահատման եւ թեստավորման կենտրոնից, տարել են քննական կենտրոններ եւ քննության ավարտից ու թեստի համապատասխան հատվածը ստուգվելուց հետո, նորից բերել, հասցրել են ԳԹԿ: Մարզերում քննական նյութերը նախօրեին տարված են եղել բանկերի բունկերներ եւ այնտեղ են պահվել: Մայիսի 26-ի առավոտյան մարզային քննական կենտրոնների ղեկավարները դրանք ստացել են, եւ տարել են քննական կենտրոններ, այնուհետեւ ուշ երեկոյան բերել գնահատման եւ թեստավորման կենտրոն: Հիմա այս պահին մուտք են արվում քննական նյութերը, պատասխանի ձեւաթղթերը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:
Բացակայած աշակերտները քննությունը վերահանձնելու երկու հնարավորություն կունենան: Դրանք, սակայն, ի տարբերություն հիմնական փուլի, չեն կազմակերպվի կենտրոնացված կարգով, այլ յուրաքանչյուր աշակերտ վերաքննություն կհանձնի իր դպրոցում:
«Բացակայությունը հարգելի համարվելու, վերաքննություն հանձնելու համար որեւէ փաստաթուղթ, բժշկի որեւէ տեղեկանք իրենց պետք չէ: Պարզապես մարդը չի եկել, հնարավորություն ունի քննությունը վերահանձնելու հուլիսի 2-8-ը: Անհրաժեշտության դեպքում երկրորդ անգամ կարող է վերահանձնել օգոստոսի 20-30-ը»,- տեղեկացրեց ԳԹԿ մամուլի պատասխանատուն:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,683
37-ամյա տղամարդը 8-րդ հարկից նետվել է ու մահացել. Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
3,784
Արցախը պետք է միանա Հայաստանին. Արամ Ա կաթողիկոս
Gohar Vardanyan
1 րոպե
1,779
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
487
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
227
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
198
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
228