Այլ
«Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել են Մխիթարյանի աջակցության ակցիա իրականացնել
ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ որևէ ակցիա իրականացնել` ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանին: Ըստ բրիտանական The Daily Mail պարբերականի`…
ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ որևէ ակցիա իրականացնել` ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանին:
Ըստ բրիտանական The Daily Mail պարբերականի` «զինագործներ»-ը քննարկել են, թե ինչպես կարող են աջակցել հայ կիսապաշտպանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով չի կարողացել թիմի հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք:
Ֆուտբոլիստները ցանկացել են նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով: Սակայն ՈւԵՖԱ-ից ներքին աղբյուրները հաղորդել են, որ նմանատիպ ցանկացած քայլ արգելված է:
Խաղի մարզահագուստները, ինչպես նաև խաղից հետո հաղթող թիմի կրած շապիկները, պետք է հաստատվեն ՈւԵՖԱ-ի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատ...
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակը
Մայիսի 27-ին ջանների զգալի մասում, 27-31-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվ...
Եղանակը ՀՀ տարածքում
Մայիսի 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնա...
Փակ ճանապարհահատված կա ՀՀ տարածքում. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարա...