Պատահարներ
«Արմենիկում» կլինիկայի մոտ «ԿամԱԶ» է շրջվել՝ փլուզելով հարակից պարիսպը
Մայիսի 27-ին, ժամը 12:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ետնամասում հողով բեռնված ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է…
Մայիսի 27-ին, ժամը 12:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ետնամասում հողով բեռնված ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ամառանոցային 1-ին փողոցի տներից մեկի դիմաց «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 8 խմ խճաքարով) կողաշրջվել է՝ փլուզելով ճանապարհի հարակից քարե պարիսպը (մոտ 80 քմ), մետաղյա արգելապատնեշը (մոտ 100 քմ), վնասել` հոսանքալարեր, մոտ 10 մ կոյուղագիծ և տներից մեկի գազատար խողովակը: Տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները փակել են գազատար խողովակի փականը և դադարեցրել արտահոսքը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
Գլխուղեղի սալջարդ ստացած դպրոցականը գիտակցության է եկել
Օրեր առաջ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում դպրոցականների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեխանե...
Կիևում ճաքել է նորաբաց, ապակե կամուրջը
Կիևում երեկ բացված ապակե կամուրջը ճաքել է։ Այս առիթով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շատ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7