![Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 մեքենա](https://auroranews.am/storage/img/base_image/old/a3f51cb2530b8f8f487e1a59704594b0.webp)
Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 մեքենա
![Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 մեքենա](https://auroranews.am/storage/img/base_image/old/a3f51cb2530b8f8f487e1a59704594b0.webp)
Մայիսի 24-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 89 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 46-ը մարզերում:
70 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:
Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
ՃՈ-ն ևս մեկ անգամ կոչ է անում չխախտել օրենքը: