Հասարակություն
Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Գյումրիում ՊՆ նշագրումով օճառի վաճառքի հարցով
Gohar Vardanyan
293 դիտում
Գյումրու Շահումյան փողոցի շուկայի տարածքում, որտեղ հիմնականում փողոցային բաց առեւտուր է կազմակերպված, ՊՆ նշագրումով, կարմրավուն երանգով օճառ է վաճառվում: 1 օճառի արժեքը 100 դրամ է: Դրանք անարգել կարող է գնել ցանկացած մարդ: Այսինքն, զինվորական սննդի նման ոչ թե տնից-տուն է տարվում, որ վաճառվի, այլ հենց փողոցում, ազատ եւ անվախ իրացվում է բանակի համար նախատեսված ապրանքը,- գրում է Armtimes com-ը:
Արդյո՞ք վաճառվողը ՊՆ-ին պատկանող ապրանք է, այսինքն, զորամասից է ձեռք բերվել, ՀԺ-ի հարցին, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այս հարցով: Կարծում եմ, որ առաջիկա օրերին կունենանք պատասխան: Հնարավոր է, որ ձեռք է բերվել արտադրող ընկերությունից, մենք նման դեպքեր էլի ենք ունեցել, որ ոչ թե ՊՆ-ից կամ զորամասերից են այդ ապրանքները հայտնվել շուկայում, այլ արտադրողից են անմիջապես վերցվել: Սպասենք ոստիկանության պատասխանին»:
Լուսանկարն՝ Անահիտ Սիմոնյանի ֆեյսբուքի էջի
Նմանատիպ հոդվածներ
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,821
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Gohar Vardanyan
1 րոպե
6,748
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
484
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
225
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
197
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
227