Հասարակություն
Կեղծ բժշկական փաստեր են ներկայացրել զորակոչից խուսափելու համար. 2 երիտասարդից մեկը կալանավորվել է
Gohar Vardanyan
352 դիտում
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ ուղղված անհանդուրժողական պայքարին, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում բացահայտել են բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու երկու դեպք: Այս մասին հայտնում են Ռազմական ոստիկանությունից:
Զորակոչից խուսափելու նպատակով քաղաքացի Գ.Ա-ն և Վ.Մ-ն ձեռք են բերել իրենց առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումով եզրակացություններ: Հաստատապես իմանալով, որ դրանք հանդիսանում են կեղծ փաստաթղթեր, ներկայացրել են կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որի արդյունքում ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել են պահեստազորում՝ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից:
Հարցաքննության են հրավիրվել համապատասխան զինկոմիսարիատի, բժշկական հաստատությունների և կենտրոնական բժշկական հանձնաժողովի մի շարք աշխատակիցներ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ:
Քաղաքացի Գ.Ա-ն կալանավորվել է:
Նմանատիպ հոդվածներ
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,821
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Gohar Vardanyan
1 րոպե
6,748
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
484
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
225
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
197
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
227