Պատահարներ
Ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից, գումարներ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ավազակային հարձակման դեպքի եւ բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի…
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ավազակային հարձակման դեպքի եւ բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հունվարի 17-ին տղամարդը, ներկայանալով իբրեւ սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի՝ 1947թ. ծնված բնակչուհու բնակարան, որպես նպաստառու՝ վերջինիս անվճար գազի կաթսա տրամադրելու պատրվակով պահանջել նրա՝ նպաստառու հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերը:
Այդ ընթացքում օգտվելով 71-ամյա կնոջ բացակայությունից՝ տղամարդը փնտրել է ոսկյա զարդեր եւ գումար, սակայն ոչինչ չի գտել, բայց նկատել է կնոջ ձեռքի ոսկյա մատանին: Այն հափշտակելու դիտավորությամբ, կնոջ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բյուրեղապակյա վազայով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխի շրջանին` պահանջելով ոսկյա մատանին: Կինը, վախեցած իր կյանքի եւ առողջության համար սպառնացող ոտնձգությունից, ձեւացրել է, թե, իբր, ուշագնաց է եղել, որից հետո տղամարդը հանել է նրա ձեռքի ոսկյա մատանին եւ դիմել փախուստի:
Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային գողությունների այլ դեպքեր եւս: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այցելելով միայնակ բնակվող կենսաթոշակառուների բնակարաններ եւ ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից՝ խաբեությամբ ապօրինի մուտք է գործել վերջիններիս բնակարաններ եւ օգտվելով տանտիրուհիների անուշադրությունից՝ հափշտակել է գումարներ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Արտակարգ դեպք. երեխային «Ինչուիկ» մանկապարտեզից դեմքի բազմաթիվ քերծվածքներով տեղափոխել են հիվանդանոց
Մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղ...
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում
20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը:...
Կասկադում նստած էի, 20 հոգով եկան. սպառնացել են Արթուր Իսպիրյանին
Այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7