Պատահարներ
Խոշոր ավտովթար-վրաերթ Արմավիրի մարզում. կան վիրավորներ. Shamshyan com
Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է Shamshyan com-ը: Ժամը 15:10-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած Opel Astra…
Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է Shamshyan com-ը: Ժամը 15:10-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 QP 788 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Մանուկյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Nissan Fuga մակնիշի 35 MC 056 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել և վրաերթի է ենթարկել Nissan-ի վարորդին, նրա ուղևորին և նշված հատվածում ելակ վաճառողին Վրաերթի հետևանքով նշված անձինք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինելՙ պնդելով, որ պատճառը ավտոլվացման կետի տերն է
Արմավիրի մարզում, այսօր մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բա...
Կասկադում նստած էի, 20 հոգով եկան. սպառնացել են Արթուր Իսպիրյանին
Այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայ...
Չարբախում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7