Պատահարներ
Հայաստանի և Արցախի տարածքում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ
Մայիսի 8-ից 14-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ գրանցվել է 2…
Մայիսի 8-ից 14-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։
Այս մասին հայտնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը:
Մայիսի 10-ին ՀՀ-ում՝ Դաստակերտ քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։ Մայիսի 12-ին ԱՀ-ում՝ Քարվաճառ քաղաքից 16 կմ հարավ-արևելք, 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 7 երկրաշարժ՝ Մայիսի 8-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք, 4-5 բալ ուժգնությամբ և Իրանում՝ Թավրիզ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, 4 բալ ուժգնությամբ։
Մայիսի 10-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, 3 բալ ուժգնությամբ։
Մայիսի 11-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 24 կմ հարավ, 4 բալ ուժգնությամբ և 21 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ, իսկ Իրանում՝ Ահար քաղաքից 17 կմ արևմուտք,3-4 բալ ուժգնությամբ։
Մայիսի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 29 կմ հարավ-արևելք, 4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ:
Մայիսի 9-ին 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավային ափամերձ տարածքում` Միյաձակի քաղաքից 21 կմ դեպի արևելք:
Մայիսի 12-ին Պանամա-Կոստա Ռիկա սահմանային գոտում` Պանամայի Չիրիկի նահանգի Դավիդ քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով տուժել է 5 մարդ:
Մայիսի 14-ին Պապուա Նոր Գվինեայի Կոկոպո քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների հատման վայրում, Երևանյան լճի հարևանությամբ։ Au...
Եղվարդում երեխան ընկել է սանհանգույցը. հիվանդանոցում մահացել է
Մայիսի 17-ին ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեց...
Ավտովթար Սևանի ճանապարհին. վարորդը դիմել է փախուստի
Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում, ժամը 20։25–ի սահմաններում բախվել են Hyundai մակ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7