Պատահարներ
«Թեղուտ»-ում տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է Shamshyan com-ը: Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական…
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է Shamshyan com-ը:
Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ռամազյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, վայր ընկնելու հետևանքով է մահացել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրագազաեռակցող: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների հատման վայրում, Երևանյան լճի հարևանությամբ։ Au...
Ավտովթար Սևանի ճանապարհին. վարորդը դիմել է փախուստի
Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում, ժամը 20։25–ի սահմաններում բախվել են Hyundai մակ...
Երևանում թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տեղում մահացել է
Մայիսի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Հունան Ավետիսյան փո...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7