Քաղաքականություն
Պետք է Քոչարյանին թույլ տային մասնակցել Եռատոնին․ Վ. Բալասանյան
«Պետք է հարգեին Արցախի գործող և նախկին նախագահների դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին։ Նրանց դիմումը չէր վերաբերում ընդհանրապես քրեական գործը կասեցնելուն կամ հետապնդումը դադարեցնելուն։ Նրանց…
«Պետք է հարգեին Արցախի գործող և նախկին նախագահների դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին։ Նրանց դիմումը չէր վերաբերում ընդհանրապես քրեական գործը կասեցնելուն կամ հետապնդումը դադարեցնելուն։ Նրանց դիմումը վերաբերում էր նրան, որ գոնե այս օրերին բոլոր նախագահները մասնակցեին այս տոներին»,- Արցախում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բալասանյանը։
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Արցախի իշխանությունները խառնվում են Հայաստանի ներքին գործերին, Բալասանյանն արձագանքեց.
«Մենք ժամանակին ասել ենք՝ ունենք երկու հայկական պետություն՝ մեկ հայրենիք։ Ինչի՞ մասին է խոսքը»։
Հիշեցնենք՝ Արցախի գործող ու նախկին նախագահները դիմել էին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...