Հասարակություն
Կրկին թանկացումներ. բարձրացել են հացի, ալյուրի, հացաբուլկեղենի, ձավարեղենի, թռչնամսի գները. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի, համեմատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հացը՝0.2 տոկոսով:
Սրան զուգահեռ թանկացել է նաև հացաբուլկեղենն ու ձավարեղենը: Մյուս կողմից՝ տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է:
Թռչնամսի շուկայում թանկացում արձանագրել է նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնաճ:
Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300 դրամով: Նկատենք, որ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաստան: Բայց, չնայած մեծ պահանջարկին, այն թանկանում է»
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0