Քաղաքականություն
Վարչապետը` «Կարապետյանը գնացել է Փաշինյանի 270 մլն դոլարով» հայտարարության մասին
Այսօր՝ մայիսի 8–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի հայտարարությունը, ո�…
Այսօր՝ մայիսի 8–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի հայտարարությունը, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գնացել է իր մոտ ճամպրուկով, որտեղ 270 մլն դոլար է եղել, նշեց.
«Այնպիսի տպավորություն է, որ ես երեկ չէ առաջին օրը ինչ–որ այլ տեղից ներգաղթել եմ Հայաստան։ Դուք ինձ հարցնո՞ւմ եք սպառնալիքների մասին, հա։ Հիմա լուրջ պատասխանե՞մ հարցին՝ Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար ճամպրուկով եկել է ինձ մոտ։ 270 մլն դոլարը մի ճամպրուկում տեղավորվո՞ւմ է, ով գիտի։
Ասենք, Կարեն Կարապետյանի հետ ես հանդիպել եմ ձերբակալվածների պահման վայրում։ Պատկերացրեք այդ տեսարանը։ Գալիս է Կարեն Կարապետյանը, հետեւից ճամպրուկներով ինչ–որ մարդիկ։ Ասենք՝ դիպլոմատներով գալիս են, եւ փողերը բերում դնում են։ Կամ, ընդհանրապես, համարո՞ւմ եք, որ ինձ հետ հնարավոր է այդ կատեգորիաներով խոսել։ Հնարավոր չէ»:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...